Լոս Անջելեսի մոտակայքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:36 • 30.12.15

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

 

Ցնցումները գրանցվել են երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 17:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Դևոր Հայթս քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք և Լոս Անջելեսից 78 կմ դեպի հյուսիս-արևելք, փոխանցում է РИА Новости-ն:

 

Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժին հաջորդել են 2 հետցնցումներ` 3.8 և 3.2 մագնիտուդով:

 

Զոհերի և փլուզումների մասին հաղորդագրություններ դեռ չկան:

Լոս Անջելեսի մոտակայքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել