Նյու Յորքից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Կանադայում` ուղևորուհու ծննդաբերության պատճառով

09:39 • 30.12.15

Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Նյու Յորք-Մոսկվա չվերթը, որոշել է վայրէջք կատարել Կանադայում, երբ ուղևորուհիներից մեկի մոտ երկունքի ցավերն են սկսվել, գրում է Газета-ն` հղում անելով CTV News-ին:

 

Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դեկտեմբերի 30-ին:

 

Աղբյուրը նշում է, որ թռիչքի ընթացքում ուղևորուհիներից մեկի մոտ երկունքի ցավեր են սկսվել: Օդաչուն որոշում է կայացրել փոխել ուղղությունը և վայրէջք կատարել Կանադայի Գանդեր քաղաքի օդանավակայանում:

Նյու Յորքից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Կանադայում` ուղևորուհու ծննդաբերության պատճառով