Թրամփը քննադատել է Օբամային խնդիրները լուծելու փոխարեն «Աստղային պատերազմներ» դիտելու համար (տեսանյութ)

09:43 • 30.12.15

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է նախագահ Բարաք Օբամային` գլոբալ ահաբեկչության սպառնալիքի պայմաններում «Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր մասը դիտելու համար։ Միլիարդատերն այդ կապակցությամբ տեսանյութ է հրապարակել Instagram-ում, գրում է Газета-ն:

 

«Մենք գտնվում ենք լուրջ պատերազմային վիճակում, իսկ մեր նախագահը զբաղված է...»,- ասվում է Թրամփի հոլովակում:

 

Տեսանյութում առկա է դեկտեմբերի 18-ի Օբամայի մամուլի ասուլիսից մի հատված։

«Ես պետք է հասցնեմ «Աստղային պատերազմներ» ֆիլմի պրեմիերային»,- ասել էր նախագահը:

 

Հոլովակում նշվում է, որ երկրին պետք է «իսկական նախագահ» և որ եկել է իրական առաջնահերթություններով առաջնորդի ժամանակը:

 

Բացի Օբամայից, հոլավակում ներկայացված են լուրեր սիրիական կեղծ անձնագրերի մասին, որոնք օգտագործում են ահաբեկիչները, ինչպես նաև Սան Բերնարդինոյում տեղի ունեցած հրաձգության մասին կադրեր:

 

Տեսանյութը դիտել այստեղ։

Թրամփը քննադատել է Օբամային խնդիրները լուծելու փոխարեն «Աստղային պատերազմներ» դիտելու համար (տեսանյութ)