Ռուսաստանի օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի առաջնորդների հավաքը

17:53 • 30.12.15

Սիրիայում ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դաշտային հրամանատարների հավաքի վայրի վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է РИА Новости-ն:

 

ԻՊ-ի ղեկավարների հանդիպումը տեղի էր ունենում  Ռաքքա քաղաքի մոտակայքում: Ռմբակոծության հետևանքով՝ շենքը, որտեղ հավաքվել են ահաբեկիչները, ամբողջությամբ ոչնչացվել է, հայտարարել են Մոսկվայում:

 

Կոնաշենկովի խոսքերով՝ ԻՊ-ի հրամանատարների նախատեսվող հանդիպման մասին տեղեկությունը երկուշաբթի օրը ռուսական կողմին փոխանցել է Սիրիայի հյուսիս-արևլեքում գործող սիրիական ընդդիմության ջոկատներից մեկի ներկայացուցիչը:

 

Անցած օրերի ընթացքում Ռուսաստանի օդուժը Սիրիայում 121 մարտական թռիչք է կատարել և հարվածներ հասցրել 424 օբյեկտների ուղղությամբ:

 

Ռուսաստանի օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի առաջնորդների հավաքը