Իսպանիայում «ալյուրոտ մարտեր» են անցկացվել (լուսանկարներ)

11:47 • 30.12.15

Իսպանական Իբի փոքր քաղաքում կա մի հին ավանդույթ, որն առաջին հայացքից կարող է բավականին տարօրինակ թվալ: Արդեն 200 տարի է՝ քաղաքի բնակիչները կազմակերպում են մարտեր` օգտագործելով ալյուր և ձու, գրում է РИА Новости-ն։

 

Այդ տոնը կոչվում է Էլ Դիա դե լոս Սանթոս Ինոկոսենթես և իրենից ներկայացնում է Հիմարների օրվա իսպանական տարբերակը։

 

Փառատոնի օրը 2 բանակներ հանդիպում են հրապարակում` Իբիի քաղաքապետարանի դիմաց:

Մի թիմը բաղկացած է ամուսնացած տղամարդկանցից, որոնք գրավում են քաղաքը և քաղաքացիներին հայտնում ծիծաղելի օրենքներ: Ընդ որում՝ նրանք խստորեն հետևում են դրանց կատարմանը, իսկ իրավախախտներին բանտ են նստեցնում կամ տուգանում։ Մյուս խումբն ընդդիմանում է, որպեսզի վերադարձնի քաղաքին իր սովորական կենսակերպը։

 

Թիմերի միջև սկսվում են թեժ մարտեր: Այդ զվարճալի ակցիայի ընթացքում հավաքվում են դրամական միջոցներ, որոնք ծախսվում են բարեգործական նպատակներով։

 

 

Мучная битва в городе Иби, ИспанияМучная битва в городе Иби, ИспанияМучная битва в ИспанииМучная битва в ИспанииМучная битва в Испании

Իսպանիայում «ալյուրոտ մարտեր» են անցկացվել (լուսանկարներ)