Թալին-Մաստարա ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

20:33 • 30.12.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 30-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 85-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 34VD891 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում (մոտ 40 մ):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1983թ. ծնված Ա. և 1990թ. ծնված Ա. Վ.-երը տեղափոխվել են Թալին քաղաքի ԲԿ:

 

Բժիշկները 1990թ. ծնված Ա. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 1983թ. ծնված Ա. Վ.-ինը՝ ծանր:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Թալին-Մաստարա ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ