Ամերիկացիները հրապարակում են էկոնոմ դասով թռչող նախագահի թեկնածուի լուսանկարները (լուսանկարներ)

12:26 • 30.12.15

Ամերիկացիները սոցկայքերում հրապարակում են ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի լուսանկարները, ով ինքնաթիռով ճանապարհորդում է միայն էկոնոմ դասով, գրում է Газета-ն:

 

Նա բազմիցս հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացիների 1%-ին։ The New York Daily News-ը գրում է, որ հավանաբար, նա չի ցանկանում թռչել նրանց հետ առաջին դասով:

 

«Բերնի Սանդերսը թռչում է էկոնոմ դասով։ Նա հարգում է այն գումարը, որը դուք տալիս եք նրան»,- ասվում է օգտատերերի գրառումներում:

 

Սենատորի կողմնակիցները, նկատելով նրան օդանավում, սկսել են լուսանկարվել նրա հետ և տեղադրել սոցկայքերում։

 

Ամերիկացիները հրապարակում են էկոնոմ դասով թռչող նախագահի թեկնածուի լուսանկարները (լուսանկարներ)