Գերմանուհին պատահաբար դեն է նետել ամուսնու կողմից պահած մի քանի հազար եվրոն

22:23 • 31.12.15

Նյուրնբերգի բնակչուհին պատահաբար դեն է նետել հազարավոր եվրոներ, որ իր ամուսինը թաքցրել էր կանացի պայուսակի մեջ: Գերմանուհին հանձնել է աքսեսուարը անպետք իրերի ընդունման կետ՝ չկասկածելով դրա ներսում խոշոր գումարի առկայության մասին: Հստակ գումարը չի նշվում, հայտնի միայն, որ խոսքը մի քանի հազար եվրոյի մասին է, գրում է gazeta.ru-ն:

Հաջորդ առավոտյան ամուսինը դիմել է ոստիկանություն: Նշվում է, որ 55-ամյա տղամարդը հուսահատության մեջ էր: Ինչպես պատմել են բավարական իրավապահ մարմիններում, գերմանացին հավաքում էր գումարը «խոշոր գնումի» համար: Կինն այդ մասին տեղյակ չէր։ 

Ամուսնուն թույլ են տվել ստուգել երկու կոնտեյներները, որոնց պարունակությունն արդեն այրվել էր: Այնուհետև նա ստուգել է աղբով ևս երկու կոնտեյներ, որոնցից մեկում և գտնվել է գումարով պայուսակը: Ինչպես նշել են իրավապահ մարմիններում, գերմանուհին «ուրախության մեջ էր»:

«Հավանաբար, ընտանիքում խաղաղությունը փրկված է, իմիջայլոց՝ հենց Նոր տարուն»,- հավելել են ոստիկանությունում:

 

Գերմանուհին պատահաբար դեն է նետել ամուսնու կողմից պահած մի քանի հազար եվրոն