Փարիզում չեղյալ է հայտարարվել ամանորյա շոուն և հրավառությունները

12:47 • 31.12.15

Փարիզի իշխանությունները չեղյալ են հայտարարել հրավառությունները և կրճատել են տոնական միջոցառումները անվտանգության միջոցների ուժեղացման հետ կապված, գրում է korrespondent.net-ը:

«Մենք որոշել ենք Նոր տարին զուսպ և համախմբված նշել»,- ասել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:

Նրա խոսքերով՝ զբոսաշրջիկները նախկինի պես կարող են այցելել Փարիզի բոլոր հայտնի վայրերը և փողոցները, սակայն այս տարի նրանք չեն տեսնի մասշտաբային տոնական շոու և հրավառություն:

Բացի այդ՝ սահմանափակում կլինի ալկոհոլի վաճառքի համար:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բրյուսելի քաղաքապետարանը հայտարարել է ավանդական ամանորյա հրավառության չեղյալ հայտարարվելու մասին ահաբեկչության վտանգի պատճառով:
 

Փարիզում չեղյալ է հայտարարվել ամանորյա շոուն և հրավառությունները