Ֆլումինենսեի կիսապաշտպան Ռոբերտ Գոնսալվեշը տեղափոխվեց Բարսելոնա

11:30 • 31.12.15

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնական կայքի միջոցով հայտնել է բրազիլական «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Ռոբերտ Գոնսալվեշի տեղափոխության մասին։

 
Կատալոնական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է մինչեւ մրցաշրջանի ավարտը՝ այն երկարաձգելու հնարավորությամբ։ Սպասվում է, որ դեկտեմբերի 31-ից նա կսկսի մարզվել «Բարսելոնայի» երկրորդ թիմի հետ։
 
 
Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 խաղում Ռոբերտը խփել է մեկ գոլ։
Ֆլումինենսեի կիսապաշտպան Ռոբերտ Գոնսալվեշը տեղափոխվեց Բարսելոնա