Այժմ միայն Բելառուսով. Ռուսաստանը արգելել է ուկրաինական բեռների տարանցումն իր տարածքով

23:50 • 01.01.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով Ուկրաինայից Ղազախստան բեռների տարանցումը հնարավոր է միայն Բելառուսի տարածքով:
 

«ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ հրամանագիրը կոչված է Ռուսաստանի տնտեսական անվտանգության ապահովմանը՝ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի խզումից հետո:

 

Ըստ այդմ՝ Ուկրաինայից Ղազախստան միջազգային ավտոմոբիլային և երկաթուղային բեռնափոխադրումների տարանցումը այժմ հնարավոր է միայն Բելառուսի տարածքով:
Հրամանագիրը ուժի մեջ կմտնի 2016-ի հուլիսի մեկից:
 

Այժմ միայն Բելառուսով. Ռուսաստանը արգելել է ուկրաինական բեռների տարանցումն իր տարածքով