Քաբուլի ֆրանսիական ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել, որը ստանձնել է ահաբեկչական խմբավորումը, կան վիրավորներ

19:54 • 01.01.16

Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել տեղի ֆրանսիական ռեստորանի մոտ, որը մեծ ժողովրդականություն է վայելու արտասահմանցիների շրջանում: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ պայթյունի հետևանքով կա չորս վիրավոր:
 

Տուժածները Աֆղանստանի քաղաքացիներ են: Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ձերբակալվել է անվտանգության ծառայության աշխատակցի համազգեստով տղամարդ:

 

Russia Today-ը հայտնում է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժումը:

Քաբուլի ֆրանսիական ռեստորանի մոտ պայթյուն է որոտացել, որը ստանձնել է ահաբեկչական խմբավորումը, կան վիրավորներ