Նեղոսում նավ է խորտակվել, կա 18 զոհ

18:11 • 01.01.16

Xinhua լրատվականը հայտնում է, որ Եգիպտոսում՝ Նեղոս գետում, լաստանավ է խորտակվել, ինչի հետևանքով 18 մարդ  է զոհվել:


Նավաբեկությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին Կահիրեից 140 կմ հեռավորությամբ: Նավը անցնում էր Քաֆր ալ-Շեյխ նահանգից Բուհայրա նահանգ, տեղափոխում էր տեղացիների:


Նավի այլ չորս ուղևորների ճակատագիրը անհայտ է մնում: Աղետի պատճառները ճշտվում են: Առայժմ ենթադրվում է, որ նավաբեկության պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել կամ գերբեռնվածությունը:
 

Նեղոսում նավ է խորտակվել, կա 18 զոհ