Հակառակորդը հայկական զորամասերի ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊԲ

17:51 • 01.01.16


Դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 2000 կրակոց. Տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն:


Ադրբեջանական զինուժը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ:


ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հակառակորդը հայկական զորամասերի ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊԲ