Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ

20:13 • 01.01.16

Interfax-ը հայտնում է, որ 2016-ի հունվարի 1-ից Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:

 

Համապատասխան հայտարարություն է տարածել այդ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ ասելով, որ իր երկիրը պատվով կկրի այդ անդամությունը, քանի որ իրենք գիտեն խաղաղության ու արդարության գինը:
 

2015-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի անդամ պետությունները գաղտնի քվեարկությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի տասը ոչ մշտական անդամներ էին ընտրել: Այդ անդամությունը նախատեսված է երկու տարվա ՝ 2016-2017 շրջանի համար:

Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ