Կիմ Չեն Ընը կողմ է արտահայտվել Հրվ. Կորեայի հետ հարաբերությունների բարելավմանը
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ժողովրդին ուղղված ամանորյա տեսաուղերձի շրջանակներում կողմ է հանդես եկել Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավմանը, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն:
Հյուսիսկորեացի բռնապետի խոսքերով, «պետք է նոր դարաշրջան բացել երկրի խաղաղ վերամիավորման հարցում»: Միևնույն ժամանակ նա կոչ է արել ուժեղացնել երկրի պաշտպանական ոլորտը ու հզորացնել տնտեսությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները 1950թ. ի վեր գտնվում են պատերազմական իրավիճակում: 2015թ. դեկտեմբերի 11-ին պաշտոնական Փհենյանն ու Սեուլը սկսել են երկկողմանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:










