Հս. բևեռում գրանցվել է 0-ից բարձր ջերմաստիճան
Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում ձևավորված հզոր փոթորիկը դարձել է Արկտիկայում օդային տաք զանգվածների գոյացման պատճառ, ինչի հետևանքով Հյուսիսային բևեռում միառժամանակ գրանցվել է 0-ից բարձր ջերմաստիճան:
Ինչպես նշում է lenta.ru-ն, դեկտեմբերի 30-ին Հյուսիսային բևեռում օդի ջերմաստիճանը տատանվել է -1-ից մինչև +1.5 աստիճան` ըստ Ցելսիուսի սանդղակի:
Այնուհանդերձ, գիտնականները վստահ են, որ Հյուսիսային բևեռում 0-ից բաձր ջերմաստիճանի գրանցումը ժամանակավոր երևույթ է: Նրանց կարծիքով, առավել մտահոգիչ է արկտիկական սառույցների հալչելու երևույթը:










