Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր, վիրավորներ

18:33 • 01.01.16

Reuters-ը հայտնում է, որ Թել Ավիվի կենտրոնում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, կա ութ վիրավոր:  Երեք վիրավորները ծանր վիճակում են:
 

Ըստ ԶԼՄ-ների՝ հրաձգությունը տեղի է ունեցել տեղի բարերից մեկում:
 

Իրավապահները հայտնել են, որ կրակ բացած անձին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Այժմ ոստիկանները ճշտում են՝ արդյոք կատարվածը կարելի է ահաբեկչություն համարել:
 

Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր, վիրավորներ