Իսլանդիայի նախագահը չի առաջադրվի 6-րդ անգամ

10:47 • 02.01.16

Իսլանդիայի նախագահ Օուլավյուր Ռագնար Գրիմսոնը հայտարարել է, որ իր զբաղեցրած պաշտոնում չի առաջադրվի վեցերորդ անգամ, հայտնում է Reuters գործակալությունը։

 

Գրիմսոնը, ըստ այդմ, 2016-ի հունիսին իր լիազորությունների ավարտից հետո չի ծրագրում կրկին ստանձնել նախագահի պաշտոնը։

 

Գրիմսոնն ասել է, որ եկել է «նախագահի պարտավորություններն այլ ուսերի դնելու» ժամանակը:

 

Իսլանդական օրենքների համաձայն՝ նախագահը կարող է առաջադրվել որքան կամենա, իսկ մրցակիցների բացակայության դեպքում նախագահը պաշտոնը ստանում է առանց քվեարկության։

Իսլանդիայի նախագահը չի առաջադրվի 6-րդ անգամ