ԻՊ-ը ստանձնել է ռուսաստանյան տեսարժան վայրի վրա հարձակման պատասխանատվությունը. լրատվամիջոցներ

11:18 • 02.01.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ռուսաստանյան տեսարժան վայրի վրա հարձակման պատասխանատվությունը, տեղեկացնում է Russia Today-ը։

 

Վկայակոչվում է ԱՄՆ-ում գործող SITE հետախուզական կայքը, սակայն ռուսաստանյան ոստիկանությունը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։

 

Դեկտեմբերի 30-ին զինյալները հարձակվել էին Դաղստանի Դերբենտի ամրոց այցելած
զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, տասը՝ վիրավորվել։

ԻՊ-ը ստանձնել է ռուսաստանյան տեսարժան վայրի վրա հարձակման պատասխանատվությունը. լրատվամիջոցներ