ԱՄՆ-ում շքերթի ժամանակ օդում վիրավորանք են գրել նախագահի թեկնածուի հասցեին (տեսանյութ)
ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում ամենամյա Վարդերի շքերթի ժամանակ վիրավորանքի թիրախ է դարձել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, հայտնում է SBNation-ը:
Շքերթի ժամանակ հինգ օդանավեր երկնքում մի քանի արտահայտություն են պատկերել, որոնցով բացասական վերաբերմունք են հայտնել Թրամփին:
Օդային հնարքների հետևանքով հանդիսատեսը երկնքում տեսել է հետևյալ գրությունները. «ԱՄՆ-ն հզոր երկիր է, Թրամփը՝ նողկալի։ Ով ուզում է լինի, միայն ոչ Թրամփը», «Թրամփը ֆաշիստ բռնապետ է» և այլն։
Օդանավերը երկնքում են եղել մոտ մեկ ժամ։










