Գերմանիան կանխատեսում է մինչև 10 մլն փախստականների հոսք դեպի Եվրոպա

19:22 • 10.01.16

Եվրոպական երկրները, այդ թվում` Գերմանիան, կարող են բախվել ներգաղթյալների առավել զանգվածային հոսքի հետ, քան ներկայում:  Корреспондент-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի տնտեսական զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը:

«Մեզ մոտ է հասել փախստականների հոսքի 10 տոկոսը միայն, որն սկիզբ է առնում Սիրիայում և Իրաքում», - հայտնել է Մյուլլերը գերմանական շաբաթաթերթին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով` ներկայում  8-10 մլն մարդ ճգնաժամային տարածաշրջաններից  գտնվում է «Եվրոպայի ճանապարհին»:

Միևնույն ժամանակ գերմանացի պաշտոնյան կողմ է արտահայտվել փախստականների  հոսքի կրճատմանը` նշելով, որ իրենք անկարող են հաջողությամբ տեղաբաշխել անցյալ տարի Գերմանիա ժամանած մեկ մլն ներգաղթյալներին:

 

Գերմանիան կանխատեսում է մինչև 10 մլն փախստականների հոսք դեպի Եվրոպա