Ուկրաինան նոր համաձայնագրեր է պատրաստում եվրոպացի գործընկերների հետ․ Զելենսկի
Ուկրաինան նոր համաձայնագրեր է պատրաստում եվրոպացի գործընկերների հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս շաբաթ լավ որոշումներ կկայացվեն Ուկրաինային աջակցելու համար. մենք դրանք հիմա ենք պատրաստում։ Ես շարունակում եմ կապեր պահպանել մեր բոլոր գործընկերների հետ, ովքեր կարող են օգնել մեզ, և որոնց վրա մենք միշտ կարող ենք հույս դնել: Այսօր ես կխոսեմ Դանիայի, ինչպես նաև Լիտվայի վարչապետների հետ։ Վաղը Մեծ Բրիտանիայում տեղի կունենան կարևոր բանակցություններ։
Այս շաբաթ տեղի կունենան նաեւ բանակցություններ Եվրամիության հետ։ Ուկրաինայի համար աջակցության փաթեթներ կպատրաստվեն, և մենք կշարունակենք ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։
Սա քաղաքական և բարոյական աջակցություն է մեր ժողովրդին, վկայում է Ուկրաինայի՝ նորմալ, ուժեղ և եվրոպական երկիր լինելու կուրսի անշրջելիության մասին։
Մենք նաև աշխատում ենք Ուկրաինային և ուկրաինացիներին լիարժեք ֆինանսական աջակցություն ապահովելու ուղղությամբ՝ կատարելով Եվրոպայի հետ մեր պայմանավորվածությունները»,-գրել է նա։














