Ժերար Դեպարդիեն քննադատել է ամերիկյան կինեմատոգրաֆը և Ջորջ Քլունիին

19:04 • 20.02.16

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում պատմել է իր նոր Saint Amour ֆիլմի մասին, ինչպես նաև քննադատություններ է հնչեցրել ամերիկյան կինեմատոգրաֆի և իր ամերիկացի գործընկեր Ջորջ Քլունիի հասցեին:

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` Դեպարդիեն լրագրողներին հայտնել է, որ իրեն դուր է գալիս եվրոպական ուտելիքն ու Ռուսաստանը, սակայն դուր չի գալիս Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Խոսելով նոր ֆիլմում իր աշխատանքի մասին` նշել է, որ չի կարդացել սցենարը: «Ես այն երբեք չեմ կարդում, որպեսզի բնական խաղամ», - ասել է դերասանը:


Այնուհետև Դեպարդիեն զվարճացրել է լրագրողներին` ժամանակակից  ամերիկյան կինեմատոգրաֆը և հատկապես «բլոկբաստերի» ժանրը համեմատելով «բուրումնավետ արտաթորանքով լի լողավազանի» հետ:


Ֆրանսիացին քննադատաբար և թերահավատորեն է արտահայտվել Ջորջ Քլունիի հասարակական գործունեության մասին, որը փառատոնի շրջանակներում հանդիպել էր Անգելա Մերկելին միգրացիոն ճգնաժամի շուրջ զրուցելու համար:

 

 

Ժերար Դեպարդիեն քննադատել է ամերիկյան կինեմատոգրաֆը և Ջորջ Քլունիին