Հայտնի են Բեռլինալե 2016-ի մրցանակակիրները. գլխավոր մրցանակն ստացել փախստականների մասին «Հրդեհ ծովում» ֆիլմը
Բեռլինալե 66-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արջ» մրցանակին արժանացել է իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի «Հրդեհ ծովում» (Fuocoammare) ֆիլմը: Այս մասին հաղորդվում է կինոփառատոի թվիթերյան էջում:
Վավերագրական ֆիլմը պատմում է Միջերկրական ծովում գտնվող իտալական Լամպեդուզա կղզում փախստականների կյանքի մասին:
Գերմանիայի մայրաքաղաքում փետրվարի 11-ին մեկնարկած կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար 18 կինոնկար էր պայքարում:
«Արծաթե արջ» մրցանակին արժանացել է ռեժիսոր Միա Հանսեն Լովի «Ապագան» ֆիլմը: Իսկ կինոփառատոնի գրան-պրիին ստացել է բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի «Մահը Սարաևոյում» կինոնկարը:
Լավագույն դերասան է ճանաչվել թունիսցի Մաժիդ Մաստուրոն, լավագույն դերասանուհի` դանիացի Թրինե Դիրհոլմը:
Ալֆրեդ Բաուերի մրցանակը կինոյում նոր հորիզոններ բացելու համար ստացել է ֆիլիպինցի Լավ Դիասը, ով նկարահանել է 8 ժամանոց «Վշտալի գաղտնիքի օրորոցային» ֆիլմը:










