Իտալացի գրող Ումբերտո Էկոյի հոգեհանգիստը տեղի կունենա Միլանի Սվորցա ամրոցում

20:46 • 20.02.16

Երեկ իր մահկանուն կնքած իտալացի հայտնի գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոյի  քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա  փետրվարի 22-ին Միլանի Սվորցա ամրոցում:

 

Ինչպես գրում է Vesti.ru-ն` Ումբերտո Էկոյի բնակարանի պատուհանները  նայում են հենց այդ պալատի պատերին, որը ժամանակին պատկանել  է միլանցի միապետերին:


Գրողի հարազատների խոսքով` նա մահացել է իր տանը փետրվարի 19-ին` 85 տարեկան հասակում:

 

Վերջին երկու տարին գրողը լուրջ հիվանդ է եղել. Նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, սակայն հարազատների խոսքով` մինչև վերջին օրը պահպանել էր իր աշխատունակությունը:

 

Իտալացի գրող Ումբերտո Էկոյի հոգեհանգիստը տեղի կունենա Միլանի Սվորցա ամրոցում