«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Ուկրաինան կներկայացնի երգչուհի Ջամալան (տեսանյութ)

09:44 • 22.02.16

«Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթում, որն այս տարի կկայանա Ստոկհոլմում, Ուկրաինան կներկայացնի երգչուհի Ջամալան։ Այդ մասին հայտնի է դարձել ուկրաինական ազգային ընտրության եզրափակիչ փուլում։ Ջամալան հանդես է եկել «1944» ստեղծագործությամբ, գրում է Корреспондент-ը:

 

Եզրափակչում ելույթ են ունեցել 3 մասնակիցներ, որոնք որոշվել են կիսաեզրափակչի ընթացքում։ Մասնավորապես՝ Ուկրաինան մրցույթում ներկայացնելու համար պայքարել են երգչուհի Ջամալան, ինչպես նաև The Hardkiss, Brunettes Shoot Blondes, Неангелы, Pur:Pur և SunSay խմբերը։

 

Նշենք, որ Հայաստանն այս մրցույթում ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը։

 

 

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Ուկրաինան կներկայացնի երգչուհի Ջամալան (տեսանյութ)