Խվորոստովսկու համերգներն ԱՄՆ-ում և Կանադայում լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում (տեսանյութ)

12:56 • 22.02.16

Հայտնի ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին գլխուղեղի քաղցկեղի դեմ հաջող բուժում ստանալուց հետո վերսկսել է իր բեմական գործունեությունը` համերգներով հանդես գալով Միացյալ Նահանգներում և Կանադայում:

 

Ինչպես հայտնում է Russia Today-ը, աշխարհահռչակ բարիտոնի համերգներն այդ երկրներում հավաքում են լեփ-լեցուն դահլիճներ:

 

«Ցավոք, համաշխարհային գերաստղ Դմիտրի Խվորոստովսկու ոչ բոլոր երկրպագուները հնարավորություն ունեցան ներկա գտնվել Տորոնտոյում կայացած համերգին, քանի որ բոլոր տոմսերը սպառվել են շատ կարճ ժամանակում»,-նշել են համերգասրահի ներկայացուցիչները:

 

Աղբյուրը հավելում է, որ օրերս տաղանդաշատ երգիչը ելույթ է ունեցել ամերիկյան Նյու Յորքի Քարնեգի Հոլում, որտեղ ևս լեփ-լեցուն դահլիճ է եղել:


Հայտնի է, որ փետրվարի 26-ին երգիչը ելույթ է ունենալու Չիկագոյում:

 


 

Խվորոստովսկու համերգներն ԱՄՆ-ում և Կանադայում լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում (տեսանյութ)