Պամելա Անդերսոնը` Connected կարճամետրաժ ֆիլմում (տեսանյութ)

12:02 • 22.02.16

48-ամյա մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը նկարահանվել է Connected կարճամետրաժ ֆիլմում, որտեղ նա կատարում է մի կնոջ դեր, ով տառապում է միջին տարիքի ճգնաժամից և ծերության հանդեպ վախեր ունի, գրում է buro247.ru-ն։

 

Աշխատելով որպես հեծանվային աերոբիկայի մարզիչ և օգնելով մյուսներին կարգի գալ` Ջեքին շարունակում է չափազանց դժգոհ լինել ինքն իրենից:

 

Ցանկանալով երիտասարդ մնալ` նա իր վրա քսուկներ է քսում, մեդիտացիա անում, անընդհատ նայում իրեն հայելում և շոշափում վաղուց արդեն ոչ երիտասարդ մարմինը: Իր գործընկերուհու խորհրդով Ջեքին մեկնում է մենթալ և ֆիզիկական երիտասարդացման կազմակերպություն։

 

Պամելա Անդերսոնը` Connected կարճամետրաժ ֆիլմում (տեսանյութ)