Ռոնալդուն վստահ է, որ դեր կստանա կինոյում

12:28 • 23.02.16

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ դեր կստանա կինոյում, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Փորձել ինձ հոլիվուդյան ֆիլմո՞ւմ: Իսկ ինչո՞ւ ոչ: Այժմ ես իմ առջև նման առաջադրանք չեմ դրել, սակայն ինձ արդեն հրավիրել են: Ուղղակի դժվար է իմ ներկա կենսակերպի հետ համատեղելը՝ մարզումներ, խաղեր: Սակայն ապագայում դա հետաքրքիր կլինի ինձ համար: Կարծում եմ՝ գլխավոր դերի չեմ ձգի, երկրորդական դերի՝ նույնպես: Ինձ դուր է գալիս սովորելը: Իսկ դերասանական վարպետություն կարելի է սովորել միայն լավ դերասանների շրջապատում: Ես դրանում ուժեղ չեմ, սակայն եթե զբաղվեմ, կարող եմ հաջողության հասնել»,-ասել է նա։

 

Նա նշել է, թե դերասանի աշխատանքը շատ է տարբերվում ֆուտբոլիստի աշխատանքից։

 

«Դերասանը շատ բարդ ու գեղեցիկ մասնագիտություն է: Վստահ եմ, որ վաղ թե ուշ խաղալու եմ մեծ կինոյում: Կսկսեմ փոքր դերերից, փորձ կհավաքեմ, իսկ հետո՝ կտեսնենք»,-ասել է Ռոնալդուն։

 

Ռոնալդուն վստահ է, որ դեր կստանա կինոյում