Ղրիմն ու Ռուսաստանը դատապարտել են «Եվրատեսիլում» Ուկրաինայի երգը
Ղրիմի իշխանությունները Կիևին կոչ են անում «Եվրատեսիլից» քաղաքական ֆարս չսարքել: «Կոմերսանտը» հայտնում է, որ համապատասխան կոչով հանդես է եկել Ղրիմի փոխվարչապետ Ռուսլան Բալբեքը: Նշվել է, թե Ուկրաինան շահարկում է Ղրիմի թաթարների ողբերգությունն՝ իր շահերի համար:
Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ մի խումբ ռուսաստանցի պատգամավորներ դատապարտել են այս տարվա «Եվրատեսիլում» Ուկրաինայի ներկայացած երգը: Պետդումայի մի քանի ներկայացուցիչներ ասել են, որ երգը քաղաքական աստառ ունի, նպատակ ունի «թուքումուր տալ» Ռուսաստանին:
Երեկ հայտնի էր դարձել, որ «Եվրատեսիլ - 2016»-ում Ուկրաինան կներկայացնի ղրիմաթաթարական ծագումով երգչուհի Ջամալան: Նրա «1944» երգը ներկայացնում է Ստալինի օրոք Ղրիմի թաթարների բռնագաղթը:










