Մոնակոյում առաջին անգամ կցուցադրվի Ֆրենսիս Բեքոնի վերջին նկարը
Մոնակոյում առաջին անգամ կցուցադրվի անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեքոնի վերջին նկարը, հաղորդում է The Telegraph-ը։
Խոսքը ցուլով էտյուդի մասին է։ Կտավն ավարտվել է 1991 թվականին, այն հաջողվել է հայտնաբերել միայն մի քանի տասնամյակ անց։ Բեքոնը մահացել է 1992 թվականի ապրիլին։
Դա Բեքոնի ավելի քան հարյուր անհայտ կտավներից մեկն է, որոնք հայտնաբերել և նույնականացրել է արվեստաբան Մարտին Հարիսոնը։ Փորձագետների խոսքերով՝ Բեքոնը գիտեր, որ էտյուդն իր վերջին աշխատանքն է լինելու։
Հարիսոնը նկարը գտել է մասնավոր սեփականատերերի մոտ, որոնք նկարը ցուցադրել են միայն ընկերների և բարեկամների համար։ Նա համոզել է նրանց ժամանակավորապես փոխանցել էտյուդը Մոնակոյում «Ֆրենսիս Բեքոն. Մոնակոն և ֆրանսիական մշակույթը» ժամանակավոր ցուցադրության համար։ Ցուցահանդեսը բաց է լինելու 2016 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 4-ը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեքոնի ինքնադիմանկարը վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում ռեկորդային 20 միլիոն եվրոյով։










