«Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալից հայտնի առանձնատունը վարձով է տրվում (լուսանկարներ)
«Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի առաջին սեզոնից հայտնի առանձնատունն այժմ կարելի է վարձակալել Airbnb ծառայության միջոցով, փոխանցում է buro247.ru-ն:
Ժամանելով Լոս Անջելես` ծառայության օգտատերերը կկարողանան այժմ բնակվել ֆիլմի նկարահանման հրապարակում։ Վարձակալության համար հասանելի առանձնատների ցուցակում հայտնվել է այն տունը, որում անցկացվել են սերիալի առաջին սեզոնի նկարահանումները: Առանձնատունը հայտնի է «Մարդասպան-տուն» անվանումով:
Հայտնի առանձնատունը կառուցվել է 1908-ին, դասական վիկտորիանական ոճով, ճարտարապետ Ալֆրեդ Ռոզենհայմի կողմից։ Տունը նախատեսված է 19 մարդու համար, այն ունի 9 ննջասենյակ և 4 լոգասենյակ։
Տունը հայտնվել է նաև «Գաղտնի նյութեր» և «Բաֆի» սերիալներում։ Մեկ գիշերը «Մարդասպան-տանը» կարժենա 1450 դոլար:














