Արվեստի ու տեխնոլոգիաների համադրություն. Իտալիայում կկայանա «Վան Գոգը` ողջ» բացառիկ ցուցահանդեսը (լուսանկարներ)
Նկարչական արվեստի գլուխգործոցներ, անհավանական տեսիլքներ. և այս ամենը ոչ թե քառակուսի կտավների վրա, այլ` ամենուր` սյուներին, պատերին, առաստաղին ու հատակին:
Մարտի 26-ին իտալական Թուրին քաղաքում կբացվի Van Gogh Alive («Վան Գոգը`ողջ») բացառիկ ցուցահանդեսը, որն աշխարհի տարբեր անկյուններում այցելել են հարյուր հազարավոր արվեստասերներ:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, այս ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ հնարավորություն է տալիս այցելուներին ամբողջությամբ ներթափանցել հոլանդացի հանճարի ստեղծագործական աշխարհը:
Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ Վան Գոգի հայտնի կտավներն արտացոլվում են ցուցասրահի ամենատարբեր անկյուններում` այցելուներին պատճառելով աննկարագրելի հաճույք:
Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 26-ը:
















