Թողարկվել է Vogue ամսագրի մասին վավերագրական ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
«Սեպտեմբերյան համար»-ի թողարկումից հետո, որում բացահայտվում էին Vogue ամսագրի պատրաստման գաղտնիքները, կրկին հնարավորություն է ընձեռնվել տեսնելու` ինչ է կատարվում ամերիկյան գլխավոր ամսագրերից մեկի կուլիսներում:
Նոր վավերագրական ֆիլմը, որն ամսագրի և նրա անփոխարինելի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի մասին է, կպատմի այն մասին` ինչպես են ընթացել տարվա նորաձևության ամենակարևոր իրադարձություններից մեկի` Հագուստի ինստիտուտի ամենամյա Met Gala պարահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Այն ավանդաբար բացում է գարնան սեզոնը Մետրոպոլիտեն թանգարանում: Այստեղից էլ գալիս է անվանումը` The First Monday in May. պարահանդեսն անցկացվում է մայիս ամսվա յուրաքանչյուր առաջին երկուշաբթի օրը, փոխանցում է buro247.ru-ն:
Met Ball կազմկոմիտեի ղեկավարը և պարահանդեսի տիրուհին համարվում է հենց Աննա Վինտուրը, և նոր վավերագրական ֆիլմում ներկայացված է` ինչպես է ազդեցիկ լեդին ոչ միայն որոշումներ կայացնում այն մասին, թե ով կհայտնվի պարահանդեսում, իսկ ով` ոչ, այլև այն մասին, թե ում կհասնեն առավել հեղինակավոր տեղերը:
Աննա Վինտուրի հետ միասին կադրում հայտնվում են նաև Ջոն Գալյանոն և Կառլ Լագերֆելդը, ովքեր խոսում են նորաձևության և արվեստի կապի մասին, ինչպես նաև Ռիհանան, Ջասթին Բիբերը, Սառա Ջեսիկա Փարքերը և պարահանդեսի կարմիր գորգի այլ աստղեր:
The First Monday in May ֆիլմի պրեմիերան կկայանա Tribeca կինոփառատոնի ընթացքում ապրիլի 13-ին:










