Յակուտիայում 1.5 կգ արծաթ ու ոսկի են հավաքել` Դի Կապրիոյի համար արձանիկ պատրաստելու համար

13:59 • 24.02.16

Յակուտիայի բնակիչները մոտ 1.5 կգ արծաթ ու 3 գր ոսկի են հավաքել հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի համար «Օսկար» արձանիկ պատրաստելու համար:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, արձանիկը պատրաստ կլինի մի քանի օրից: Աղբյուրը մանրամասնում է, որ արձանիկի պատրաստման համար անհրաժեշտ ազնիվ մետաղների հավաքմանն ուղղված ակցիային մասնակցել է Դի Կապրիոյի արվեստի 144 յակուտ երկրպագու։

 

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանի համար «Օսկարի» ռուսական տարբերակի պատրաստման մասին հայտարարվել էր փետրվարի 4-ին։ Հայտնի է, որ արձանիկն ունենալու է յուրահատուկ դիզայն` ձեռքերում  թաս պահած մարդուկի տեսքով։

 

Նշենք, որ այս տարի Դի Կապրիոն «Օսկարի» է ներկայացվել 6-րդ անգամ։
 

Յակուտիայում 1.5 կգ արծաթ ու ոսկի են հավաքել` Դի Կապրիոյի համար արձանիկ պատրաստելու համար