Պրահայում հայտնաբերվել է Մոցարտի և Սալիերիի կորած համարվող ստեղծագործությունը

00:48 • 25.02.16

Չեխական թանգարանում հայտնաբերվել է ենթադրյալ հակառակորդներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Անտոնիո Սալիերիի համատեղ ստեղծագործությունը, որը կորած էր համարվում:  

«Դա իրականում արժեքավոր ստեղծագործություն է, որը երկար ժամանակ կորած էր համարվում», - Euromag-ը մեջբերում է Չեխիայի Ազգային թանգարանի տնօրենի խոսքը: Նշվում է, որ նոտաներով գրառումը հայտնաբերվել է Պրահայում տեղակայված թանգարանի պահուստային ֆոնդում:

Կոմպոզիտորների համատեղ ստեղծագործությունը իրենից լիբերտո է ներկայացնում, որի երաժշտությունը մշակվել է Լորենցո դա Պոնտեի ստեղծագործության համար:


 
 

Պրահայում հայտնաբերվել է Մոցարտի և Սալիերիի կորած համարվող ստեղծագործությունը