Մառախուղն առաջին անգամ խանգարել է, որպեսզի Ռամզես փարավոնի արձանը «ժպտա»
Եգիպտոսում Աբու Սիմբելի տաճարական համալիրում մառախուղն առաջին անգամ խանգարել է զբոսաշրջիկներին:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ հավաքվածները չեն կարողացել տեսնել Ռամզես II փարավոնի «արևավառ ժպիտը»:
Ամեն տարի՝ փարավոնի ծննդյան և թագադրման օրերին՝ հոկտեմբերի 22-ին և փետրվարի 22-ին Աբու Սիմբելում փարավոնի հսկայական արձանի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվում: Հենց այդ օրերին է արևի լույսը ընկնում խորքում ստվերում գտնվող փարավոնի արձանի դեմքին: Մարդիկ հավատում են, թե արևի ճառագայթների հետ արձանը հեգնական ժպտում է:
Ռամզես II Մեծը գահին է եղել փարավոնների համար ռեկորդային տևողությամբ՝ 66 տարի՝ մթա 13-րդ դարում:










