Երգչուհի Ադելը Brit Awards մրցանակի քառակի դափնեկիր է դարձել (լուսանկարներ)
Անգլիացի երգչուհի Ադելը Brit Awards ազգային երաժշտական մրցանակի քառակի դափնեկիր է դարձել, գրում է The Daily Mail-ը։
Նա ճանաչվել է լավագույն բրիտանուհի կատարող, հաղթել «Լավագույն ալբոմ» և «Համաշխարհային փառք» անվանակարգերում, իսկ նրա Hello երգը ճանաչվել է «Լավագույն երգ»: Տվյալ երգի տեսահոլովակը նույնպես ներկայացված է եղել «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, սակայն հաղթանակը բաժին է հասել One Direction խմբին` Drag Me Down երգի տեսահոլովակի համար:
Ադելը հուզվել է արարողության ժամանակ, շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին և 2 տարեկան որդուն, ում մասին ասել է, որ նա իր ամբողջ կյանքի սերն է:
«Լավագույն բրիտանացի կատարող» անվանակարգում հաղթել է Ջեյմս Բեյը: Լավագույն արտասահմանցի երգչուհի է ճանաչվել իսլանդացի երգչուհի, դերասանուհի Բյորքը, լավագույն արտասահմանցի երգիչ` կանադացի Ջասթին Բիբերը:
Չորրորդ անգամ բրիտանական լավագույն խումբ է ճանաչվել Coldplay-ը, լավագույն արտասահմանյան խումբ` Tame Impala-ն:

























