Հանրահայտ Metallica-ն բարեգործական ալբոմ կթողարկի

10:34 • 25.02.16

Լեգենդար Metallica ռոք խումբը պատրաստվում է ապրիլի 16-ին նոր ալբոմ թողարկել, որի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ալբոմը կրելու է Liberte, Egalite, Fraternite, Metallica! - Live at Le Bataclan («Ազատություն, հավասարություն, եղբայրություն, Metallica! կենդանի համերգ` «Բատակլանում»») անվանումը։ Դրանում ներառված կլինի 9 ստեղծագործություն, որոնք Metallica-ն ժամանակին կատարել է «Բատակլանում»:

 

Խմբի անդամները մանրամասնել են, որ սկավառակի վաճառքից ստացված գոմարը փոխանցվելու է Give for France բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին ու տուժածներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկչական գործողությունների հետևանքով «Բատակլանում» սպանվել էր 90 մարդ։


 

Հանրահայտ Metallica-ն բարեգործական ալբոմ կթողարկի