Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. գոյության խաղ» ֆիլմը մրցանակի է արժանացել Բոստոնի կինոփառատոնում

09:41 • 25.02.16

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. գոյության խաղ» ֆիլմը մրցանակի է արժանացել գիտաֆանտաստիկ ֆիլմերի բոստոնյան կինոփառատոնում՝ «Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգում։

 

Այս կինոփառատոնում ամեն տարի ցուցադրվում են գիտաֆանտաստիկ ժանրի ամենայուրահատուկ և վառ ֆիլմերը, գրում է filmpro.ru-ն:

 

Բոստոնյան կինոփառատոնն անցկացվել է արդեն 41-րդ անգամ: 
 

Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. գոյության խաղ» ֆիլմը մրցանակի է արժանացել Բոստոնի կինոփառատոնում