Մառլոն Բրանդոն ու Ջեյմս Դինը սիրեկաններ են եղել. կենսագրական նոր գիրք է հրատարակվել (լուսանկարներ)
20-րդ դարի կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ ու տաղանդավոր դերասաններից 2-ը` «Կնքահոր» անզուգական դերակատար Մառլոն Բրանդոն ու Ջեյմս Դինը միասեռական կապի մեջ են եղել։
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, այս մասին պարզվել է Ջեյմս Դինի մասին կենսագրական նոր գրքի հրատարակումից հետո:
«Ջեյմս Դին. վաղը երբեք չի գա» (James Dean: Tomorrow Never Comes) սկանդալային գրքի հեղինակներ Դարվին Պորտերի և Դենֆորդ Փրինսի պնդմամբ՝ մեգաաստղերի սեռական կապը կրել է սադոմազոխիստական բնույթ։
Աղբյուրը մանրամասնում է, որ գիրքը գրվել է Ջեյմս Դինի մտերիմ ընկերների ու այն ժամանակվա լավագույն լրագրողներից մի քանիսի հետ ունեցած զրույցների հիման վրա:
Նրանք բոլորն էլ փաստել են, որ դերասանները սիրեկաններ են եղել` պարբերաբար հանդիպելով Բրանդոյի տանը կամ հյուրանոցներում։














