Ջոլին այցելել է Հունաստանում սիրիացի փախստականների ճամբար և բուռն ընդունելության արժանացել (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նաև Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպանն է, այցելել է Հունաստանի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբար։
Ինչպես հայտնում է euronews.com-ը, Ջոլին այցելել է Աթենքի քաղաքային տարածքում ներառված Պիրեյ քաղաքի ճամբարը, որտեղ վրաններում ժամանակավոր ապաստան է գտել 4.000-ից ավելի սիրիացի։
Դերասանուհին զրուցել է, լուսանկարվել փախստականների հետ, ինչպես նաև կոչ արել նրանց չհուսալքվել և ուժերը տեղը պահել:
Այնուհետև նա հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ` քննարկելու փախստականների ճգնաժամը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջոլին այցելել էր Լիբանանի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարը, որտեղ հորդառատ անձրևի տակ ասուլիս էր տվել:









[no comment] Hollywood star Angelina Jolie, who is also a UN special envoy, visited an office of the UNHCR at the port...
Posted by euronews on Thursday, March 17, 2016










