Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի բացառիկ ընդգրկմամբ

10:27 • 19.03.16

 

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը (մարտի 21) նշվելու է բացառիկ ընդգրկմամբ։
 

Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը, կլինեն հանրային ընթերցումներ, ֆլեշմոբեր, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ կիրականացվեն Երևանի և մարզերի մի շարք գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, գրախանութներում, հուշարձան-հուշահամալիրների տարածքում, հանրակրթական, հատուկ և գիշերօթիկ դպրոցներում, ակումբներում, Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում և պարզապես` քաղաքի պուրակներում ու փողոցներում:

 

Ծրագրերին  կմասնակցեն և այդ օրը պոեզիա կընթերցեն ժամանակակից գրողներ, գրականագետներ, մշակույթի և արվեստի գործիչներ: Հնարավորություն կունենանք լսել դասական, համաշխարհային և հատկապես` ժամանակակից պոեզիա, քանի որ, Պոեզիայի համաշխարհային օրվա նպատակը արդի գրականության ձայնը լսելի դարձնելն է:


1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա`
տարածվել աշխարհով մեկ:
 

Հայաստանում նշվող միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
 
 



 

Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի բացառիկ ընդգրկմամբ