Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է 6-րդ «Տերմինատորի» նկարահանման մասին

20:00 • 20.03.16

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը  հայտարարել է «Տերմինատոր» ֆիլմի վեցերորդ մասի թողարկման մասին, որում ևս կմարմնավորի գլխավոր դերը:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը`  դերասանն այս մասին հայտնել է ավստրալիական Իններորդ ալիքին տված հարցազրույցում:

«Մեծ անհամբերությամբ եմ սպասում դրան», - ընդգծել է Շվարցենեգերը` հրաժարվելով որևէ մանրամասնություն բացահայտել ֆիլմի սյուժեի մասին:

Աղբյուրը նշում է, որ նոր «Տերմինատորի» մասին տեղեկությունը անակնկալ էր 2015-ին թողարկված նախորդ ֆիլմի` «Տերմինատոր. Գենեզիս»-ի տապալման պատճառով:

«Տերմինատոր» ֆիլմաշարը ներկայացնում է արհեստական ինտելեկտով կառավարվող «Սկայնետ»  սուպերհամակարգիչների  և մարդկության միջև  պայքարը: Առաջին մասը Ջեյմս Քեմերոնը նկարհանել է 1984-ին:

 

Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է 6-րդ «Տերմինատորի» նկարահանման մասին