Բեն Աֆլեքը թույլ չի տա որդուն դիտել իր մասնակցությամբ Բեթմենի ու Սուպերմենի մասին ֆիլմը

10:26 • 21.03.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը, ով վերջերս նկարահանվել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» գիտաֆանտաստիկ ֆիլմում, խոստովանել է, որ թույլ չի տա իր 4-ամյա որդուն` Սեմյուելին, դիտել այդ կինոնկարը:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, հոլիվուդյան աստղի պարզաբանմամբ՝ ինքը չի ցանկանում, որ որդին մղձավանջներ ունենա այդ ֆիլմի դիտումից հետո:

 

«Սա, անշուշտ, 4 տարեկանի համար նախատեսված ֆիլմ չէ: Չեմ ուզում, որ որդիս մղձավանջներ տեսնի: Սեմյուելին չհիասթափեցնելու համար ես երևի նրան ցույց կտամ ֆիլմի մոնտաժված տարբերակը, որտեղ բացակայում են վախենալու տեսարանները»,- նշել է Աֆլեքը:

 

Դերասանը նաև խոստովանել է, որ համաձայնել է նկարահանվել սուպերհերոսների մասին ֆիլմում մասամբ նաև իր 3 երեխաներին գոհացնելու նպատակով:

Actor Ben Affleck at  The "Batman V Superman: Dawn Of Justice" New York City premiere.

Ben Affleck said his four-year-old son Samuel (with actress Jennifer Garner) won't see "Batman v Superman."

Ben Affleck goes head-to-head with Henry Cavill in "Batman v Superman."

Բեն Աֆլեքը թույլ չի տա որդուն դիտել իր մասնակցությամբ Բեթմենի ու Սուպերմենի մասին ֆիլմը