Տխուր Բիլ Մյուրեյը մեմերի հերոս է դարձել
Դերասանի՝ տխուր դեմքով լուսանկարը ոգեշնչել է համացանցի օգտատերերին հերթական կատակ-ֆոտոշարքը ստեղծելու համար:
Ինչպես գրում է Корреспондент-ը` ամերիկացի դերասան Բիլ Մյուրեյը, ով հայտնի է «Ուրվական որսացողները» և «Արջամկան օրը» ֆիլմերից, եկել էր ուսանողական բասկետբոլային հանդիպման` աջակցելու թիմին, որի մարզիչն իր որդին է: Ցավոք, նրա թիմը պարտվել է:
Տեսախցիկները ֆիքսել են տրիբունայում կանգնած հուսահատ դեմքով դերասանին, և օգտատերերը մեմերի ամբողջական շարք են ստեղծել:















