«Եվրատեսիլ Ասիա». 2017թ. երգի միջազգային մրցույթը կներկայանա նոր նախագծով

14:39 • 21.03.16

Երգի ամենահեղինակավոր միջազգային մրցույթներից մեկը` «Եվրատեսիլը», պատրաստվում է հանդես գալ նոր նախագծով` ընդլայնելով իր աշխարհագրությունը:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, 2017թ. կկայանա «Եվրատեսիլ Ասիա» երգի միջազգային մրցույթը` նախատեսված Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 20 երկրների համար:

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ նոր մրցույթի անցկացման վերաբերյալ  պայմանագիրը կնքվել է Եվրոպական հեռարձակողների միության ու ավստրալական SBS հեռուստաընկերության միջև:


Հայտնի է նաև, որ «Եվրատեսիլ Ասիայի» անդրանիկ մրցույթն անցկացվելու է Ավստրալիայում, այնուհետ` տարածաշրջանի մյուս երկրներում:


 

«Եվրատեսիլ Ասիա». 2017թ. երգի միջազգային մրցույթը կներկայանա նոր նախագծով