Մոսկվայում հոսպիտալացվել է դերասանուհի Գալինա Վոլչեկը
Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել խորհրդային հայտնի դերասանուհի և ռեժիսոր Գալինա Վոլչեկը, ով լուրջ խնդիրներ ունի սրտի հետ:
Ինչպես հայտնում է vesti.ru-ն, բացի այդ, բժիշկները Վոլչեկի մոտ ախտորոշել են աջ թոքի բորբոքում ու մի շարք այլ հիվանդություններ: Դերասանուհու վիճակը գնահատվել է ծանր:
«Սովրեմեննիկ» թատրոնում, որտեղ Վոլչեկը ստանձնել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, պատմել են, որ այս ամենը «ոտքի վրա տարած» գրիպի հետևանք է:
Հայտնի է, որ 82-ամյա Վոլչեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի է, ինչպես նաև՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիր։ Նա նկարահանվել է «Դոն Քիշոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքան», «Աշնանային մարաթոն» և այլ ֆիլմերում։










