Հաքերները հրապարակել են Ադելի անձնական լուսանկարները՝ առաջացնելով երգչուհու զայրույթը
Երգչուհի Ադելը հայտնվել է հաքերների թիրախում, ովքեր համացանցում հրապարակել են երգչուհու անձնական, ընտանեկան լուսանկարները, գրում է mirror.co.uk-ը։
Հաղորդվում է, որ «Գրեմմիի» մրցանակակիր Ադելը «սարսափած և զայրացած է» այս շաբաթ տեղի ունեցած արտահոսքի պատճառով: Նշվում է, որ նա տեղեկացել է արտահոսքի մասին միայն այն ժամանակ, երբ զայրացած երկրպագուներից մեկը կապվել է նրա ներկայացուցիչների հետ, որոնք էլ այնուհետ փակել են աստղի սոցիալական մեդիայի էջերը:
Գողացված լուսանկարներից մեկն Ադելի սելֆին է հղիության ժամանակ, մեկ այլ լուսանկարում երգչուհին անկողնում շամպայն է խմում:
Հաղորդվում է, որ լուսանկարները հրապարակվել են երգչուհու երկրպագուների խմբերից մեկում։
Հայտնի է, որ Ադելը հեռու է պահում որդուն լրատվամիջոցներից, և նա խորապես վշտացած է լուսանկարների հրապարակման առնչությամբ։










